Խարդախության համար մեղադրվողը կալանավորվել է

Խարդախության համար մեղադրվողը կալանավորվել է

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների որոնողական աշխատանքի շնորհիվ` Երևանի Մովսես Խորենացու փողոցի տներից մեկից հայտնաբերվել և  բերման է ենթարկվել 1963 թվականին ծնված Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հակոբյանը 2017 թվականի հունիսի 7-ից Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք: Հետախուզվողը նյութերով հանդերձ ներկայացվել է տեղի նախաքննական մարմին, ապա տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: