Հայտնի է դարձել՝ ով կժառանգի Միխայիլ Դերժավինի միլիոնները

Հայտնի է դարձել՝ ով կժառանգի Միխայիլ Դերժավինի միլիոնները

Մինչ Դերժավինի մտերիմները պատրաստվում են նրան հունվարի 15-ին վերջին հրաժեշտը տալ, ԶԼՄ-ները քննարկում են՝ ով կժառանգի արտիստի բազմամիլիոնանոց կարողությունը: Այս մասին հայտնում է dni24.com-ը: Հայտնի է դարձել, որ արտիստը տուն ուներ Արբատում, որտեղ նա և իր կնոջ՝ Ռոքսանա Բաբայանի հետ անցկացրել է կյանքի մեծ մասը: Արտիստը հողամաս ուներ նաև Մերձմոսկվայում: Ըստ փորձագետների՝ Դերժավինի կարողությունը գնահատվում է 32 մլն ռուբլի: Փորձագետները պնդում են, որ Միխայիլ Դերժավինի հսկայական կարողությունը միմյանց միջև կկիսեն Բաբայանը և նրա դուստրը երկրորդ ամուսնությունից՝ Մարիա Բուդեննայան: