Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 57 բեռնատար ու 12 մարդատար

Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 57 բեռնատար ու 12 մարդատար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, նախօրեի դրությամբ, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 69 տրանսպորտային միջոց (57 բեռնատար և 12 մարդատար):   Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի