Բեյրութի նահանգապետն այցելել է Արամ Ա կաթողիկոսին և պատմել զարգացման ծրագրերի մասին

Բեյրութի նահանգապետն այցելել է Արամ Ա կաթողիկոսին և պատմել զարգացման ծրագրերի մասին

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հունվարի 12-ին այցելել է Բեյրութի նահանգաապետ Զիադ Շպիպը. Հանդիպմանը մասնակցել է նաև Բեյրութի քաղաքապետարանի հանձնախմբի անդամ Արամ Մալյանը: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպումը առիթ եղավ, որ նահանգապետը լայն տեղեկություններ փոխանցի Վեհափառ Հայրապետին Բեյրութի էլ ավելի զարգացմանն առնչվող առաջիկա ծրագրերի մասին։ Նորին Սրբությունը իր ջերմ գնահատանքն է հայտնել Բեյրութի առավել կազմակերպմանը և ծաղկմանը նպաստող ծրագրերի ու աշխատանքների առթիվ: Հանդիպման ավարտին նահանգապետը շրջել է Կաթողիկոսարանի զանազան բաժանմունքներում և մոտիկից ծանոթացել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությանը: Նշենք, որ Բեյրութի քաղաքապետարանի հանձնաժողովում Լիբանանի հայությունը ներկայացնում է երեք անձ: https://www.youtube.com/watch?v=B7eTH6fPXtI