Samsung-ը ներկայացրել է գաղտնի ծալովի Galaxy X սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է գաղտնի ծալովի Galaxy X սմարթֆոնը

Samsung ընկերությունը Լաս Վեգասում CES 2018 ցուցահանդեսում ներկայացրել է Galaxy X սմարթֆոնի ծալովի մոդելը: Այս մասին հայտնում է newinform.com-ը: Միևնույն ժամանակ, այդ մոդելների թողարկումը դեռ հնարավոր չէ, քանի որ Android օպերացիոն համակարգն անհամատեղելի է ճկուն էկրանով բջջային սարքերի հետ: Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Դի Ջեյ Կոհայի խոսքով՝ ընկերությունը մոտ ապագայում նոր ծրագրային ապահովում կմշակի: Նոր «գաղտնի» ճկուն սմարթֆոնը կարողացել են տեսնել միայն Samsung-ի որոշ գործընկերներ: Դահլիճ նրանց թույլ են տվել մտնել միայն հեռախոսները և ֆոտոխցիկներով սարքերը հանձնելուց հետո: Նշվում է, որ ինովացիոն սմարթֆոնի որոշ մոդելներ ծալվում են էկրանը դեպի վեր, որոշները՝ էկրանը դեպի ներքև: