Ռուսական օլիգարխները ցանկանում են դուրս գալ Պուտինի շրջապատից՝ պատժամիջոցների պատճառով

Ռուսական օլիգարխները ցանկանում են դուրս գալ Պուտինի շրջապատից՝ պատժամիջոցների պատճառով

Ռուսաստանի գործարարները, վախենալով ընդգրկվել «Վլադիմիր Պուտինին մոտ կանգնածների» ամերիկյան ցուցակում, չեն սպասում այդ փաստաթղթի հրապարակմանը և փորձում են խույս տալ այդ ցուցակում հայտնվելուց,– գրում է Bloomberg-ը։ Որոշ ռուսական գործարարներ, ովքեր վստահ են, որ կհայտնվեն այդ ցուցակում, «սթրես–տեստեր» են անցկացնում՝ հնարավոր հետևանքների վերաբերյալ, մյուսները ազատվում են ամերիկյան իրավասության տակ գտնվող ակտիվներից։ Գործարարների մի մասը դիմել են ֆինանսների նախարարության և Պետդեպի նախկին աշխատակիցներին, ովքեր զբաղվել են պատժամիջոցներով։ Ռուսաստանցիները նրանց խնդրել են օգնել՝ չհայտնվել վերջնական ցուցակներում։ Պետդեպի նախկին աշխատակից Ֆրիդը պատմել է, որ ինքն էլ է նման առաջարկ ստացել, սակայն հրաժարվել է։ Ըստ մեկ այլ զրուցակցի տվյալների՝ ոմանք, ցուցակում չհայտնվելու համար, իրենց վստահված անձանց են ուղարկում Վաշինգտոն։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ «Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձանց» ցուցակում կարող են հայտնվել ավելի քան հիսուն բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ։ Ընտանիքի անդամների հետ միասին նրանց թիվը կհասնի երեք հարյուրի։ Այս փաստաթուղթը պետք է հասնի կոնգրես մինչև հունվարի 29-ը։