Թրամփը սպառնում է դուրս գալ Իրանի  գործարքից, եթե այն «չուղղեն»

Թրամփը սպառնում է դուրս գալ Իրանի գործարքից, եթե այն «չուղղեն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությունից պահանջել է «ուղղել» Իրանի հետ գործարքը։ Եթե դա չարվի, Թրամփը սպառնում է դուրս գալ համաձայնագրից։ «Ոչ ոք չպետք է կասկածի իմ խոսքերին։ Ես ասել եմ, որ չեմ հաստատի միջուկային գործարքի իրականացումը, և ես այն չհաստատեցի։ Ես նաև ահա այս խոստումս կկատարեմ. ես կոչ եմ անում հիմնական եվրոպական երկրներին միանալ ԱՄՆ–ին՝ գործարքի զգայուն թերությունները ուղղելու համար։ Եթե մյուս երկրները հիմա չեն կարող գործել, ես կդադարեցնեմ Իրանի հետ կապված մեր գործարքը»,– ասվում է ամերիկյան առաջնորդի հայտարարության մեջ։ Թրամփը նաև նշել է, որ այն երկրները, որոնք հրաժարվել են աշխատել ԱՄՆ–ի հետ և աջակցում են Իրանի «միջուկային ամբիցիաներին», հանդես են գալիս ընդդեմ բոլոր խաղաղասեր երկրների։