Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ մեծ մարդատարների ու բեռնատարների համար

Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ մեծ մարդատարների ու բեռնատարների համար

Ժամը 21:30-ի դրությամբ, ձնահոսքի պատճառով առավոտից փակված Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը շարունակում է փակված մնալ մեծ մարդատարների ու բեռնատարների համար: ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից փոխանցում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մինչ այս ժամը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Հունվարի 12-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 69 տրանսպորտային միջոց՝ 57 բեռնատար և 12 մարդատար: