Երևանի շենքերից մեկի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել

Երևանի շենքերից մեկի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել

Հունվարի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 8 շենքի 4-րդ մուտքի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ սակրավորների խումբը: Դեպքի վայրում են գտնվել Արաբկիրի ՈԲ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը, շտապօգնության թիվ 14 բրիգադը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ճապրուկում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել: