Նորից բացել է ոտքերը. Վոլոչկովայի՝ մալդիվյան երեք շպագատները

Նորից բացել է ոտքերը. Վոլոչկովայի՝ մալդիվյան երեք շպագատները

Պարուհին Instagram-ի իր էջում կրկին սադրիչ լուսանկար է հրապարակել։ Հունվարի սկզբին Վոլոչկովան հայտարարել էր, որ մեկնում է Մալդիվներ։ Հանգստի նա մեկնել է իր նոր սիրեցյալի հետ։ Պարուհին ակտիվորեն հրապարակում է իր նկարները ծովափից, հյուրանոցից, չմոռանալով ցուցադրել, թե ինչքան լավ է իր մոտ ստացվում շպագատը։ Նա չի թաքցնում է, որ իր բաժանորդների համար ջանքեր չի խնայում։ «Ինձ բացարձակ չի հուզում իմ և իմ կյանքի մասին շատերի կարծիքը։ Ես պարզապես հումորով հետևում եմ Մալդիվներից արված իմ շպագատների լուսանկարների լայքերի քանակին։ Ահա սիրելիներս, սա այն է, ինչ դուք ուզում և տենչում եք, իսկ հետո էլ ինձ եք մեղադրում այս ֆոտոների համար։ Սիրելիներս, էլի կլինեն շպագատներ»,– գրել է նա սոցկայքի իր էջում։