«Եվրատեսիլի» հաղթողը դուրս է գրվել հիվանդանոցից՝ սրտի փոխպատվաստումից հետո

«Եվրատեսիլի» հաղթողը դուրս է գրվել հիվանդանոցից՝ սրտի փոխպատվաստումից հետո

28-ամյա պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալը դուրս է գրվել Լիսաբոնի Santa Cruz հիվանդանոցից, որտեղ նա մեկ ամիս առաջ սրտի փոխպատվաստման բարդ վիրահատության է ենթարկվել։ https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/7585beec3a7fcee2955d7952c908fc22/5AE53EAE/t51.2885-15/e35/26151181_388621871588735_3960194678543876096_n.jpg Սալվադորի մտերիմները շնորհակալություն են հայտնել նրա երկրպագուներին աջակցության համար և խոստացել են, որ շուտով նորություններ կհայտնեն Սալվադորի՝ բեմ վերադառնալու վերաբերյալ։ Իսկ հիմա նա դեռևս վերականգնողական փուլում է և պետք է խուսափի ծանրաբեռնվածությունից և մարդկանց կուտակումներից։ Հիշեցնենք, որ ի ծնե ունեցած սրտի արատի պատճառով՝ Սալվադոր Սոբրալը չկարողացավ ընդհանուր հիմունքներով մասնակցել «Եվրատեսիլին»։ Նա բաց էր թողել կիսաեզրափակչի փորձը և Կիև էր ժամանել միայն գլխավոր փորձից առաջ։ Արդյունքում Սալվադորը հավաքեց մրցույթի պատմության մեջ ռեկորդային 758 բալ։