Մեգան Մարքլը արդեն արքայական տիտղոս ունի

Մեգան Մարքլը արդեն արքայական տիտղոս ունի

Շատ շուտով արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կամուսնանան, իսկ դա նշանակում է, որ հարսանիքից հետո դերասանուհին կդառնա «նորին թագավորական գերազանցություն Ուելսի արքայադուստր կամ Սասեքսի դքսուհի»։ Այսօր բրիտանական ԶԼՄ–ները պարզել են, որ Մեգան Մարքլը տիարա կրելու փորձ ունի։ Իր առաջին թագը նա ստացել է դեռևս ավագ դպրոցում։ Այն ժամանակ հասարակ ամերիկյան աղջիկը դարձել էր ավարտական պարահանդեսի թագուհին։ Իսկ արդեն մայիսի վերջին 36-ամյա Մեգանը իրոք կդառնա թագավորական ընտանիքի անդամ և կկարողանա փորձել արքայադուստր Դիանայի հայտնի թագերը՝ արքայազն Հարրիի կնոջ իրավունքով։ Տարիներ առաջ դպրոցական պարահանդեսի թագուհին մտածել անգամ չէր կարող, որ մի օր իսկական տիտղոս կստանա։ Image result for meghan markle