Ջիգարխանյանի նախկին կինը վստահ է, որ դերասանը իրեն կխնդրի վերադառնալ

Ջիգարխանյանի նախկին կինը վստահ է, որ դերասանը իրեն կխնդրի վերադառնալ

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան մեկնաբանել է բաժանության վերաբերյալ տվյալները և խոսել է ամուսնու նկատմամբ իր զգացմունքների մասին։ «Դեռ մինչև վերջ պարզ չէ, արդյոք մեր ապահարզանը ուժի մեջ է, թե ոչ, քանի որ որոշ իրավաբանական հարցեր են ծագել»,– հարցազրույցներից մեկում հայտարարել է Վիտալինան։ «Ինձ հարցնում են, ինչ կանեմ, եթե իմանամ, որ մենք դեռևս ամուսիններ ենք։ Երևի թե դա ծիծաղելի կլինի»։ Related image Նրա խոսքերով՝ իր զգացմունքները անհետացել են Ջիգարխանյանի նկատմամբ հենց այն պահին, երբ վերջինս երկրով մեկ վիրավորել է իրեն։ «Ներել դա ես չեմ կարող, բայց միևնույնն է, անհանգստանում եմ նրա համար»,–ասել է Վիտալինան։ «Իմ գնացքը ուղևորվում է դեպի նոր, հետաքրքիր կյանք։ Ես միայնակ կմեկնեմ։ Իսկ նա նորից կմնա կառամատույցին։ Միայն թե ես այլևս աստիճաններից չեմ ցատկի և չեմ վազի նրան համբուրելու։ Իսկ երբ ես հեռու կլինեմ, միևնույնն է, նա կզանգի և կասի՝ դու ինձ պետք ես։ Այդպես կլինի, ես վստահ եմ»,– եզրափակել է դերասանի նախկին կինը։