Անցած մեկ օրում արձանագրվել է 7 պատահար. կա 12 վիրավոր

Անցած մեկ օրում արձանագրվել է 7 պատահար. կա 12 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 9, խարդախության 8, խուլիգանության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմանական վնասվածք հասցնելու 1 դեպք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: