Թուրքիա-ԵՄ կապերում առաջընթաց չի լինի, քանի դեռ բոլոր լրագրողներն ազատ չեն արձակվել. Յունկեր

Թուրքիա-ԵՄ կապերում առաջընթաց չի լինի, քանի դեռ բոլոր լրագրողներն ազատ չեն արձակվել. Յունկեր

ԵՄ-ն և Թուրքիան առաջընթացի չեն հասնի հարաբերություններում, քանի դեռ Թուրքիան չի ազատի բոլոր լրագրողներին, ովքեր գտնվում են երկրի բանտերում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է Reuters-ը։ «Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են ողջ ԵՄ-ի համար։ Սակայն հիշեցնում եմ, ես արդեն ասել եմ դա, որ Թուրքիան հսկա քայլերով հեռանում է իր նախկին եվրոպական հավակնություններից։ Կտեսնենք, թե ինչպիսի առաջընթաց կունենա Թուրքիան առաջիկա ամիսներին։ Սակայն ոչ մի առաջընթաց չի լինի, քանի դեռ թուրքական բանտերում լրագրողներ կմնան»,-ասել է Յունկերը Բուլղարիայում մամլո ասուլիսի ժամանակ։ Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո փակել են մոտ 130 ԶԼՄ-ներ, բանտ նստեցրել ավելի քան 50 հազար մարդու։ Թուրք լրագրողների ասոցացիայի տվյալներով՝ Թուրքիայում բանտարկված են մոտ 160 լրագրողներ։