Ստեփանակերտը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտ է ներկայացրել

Ստեփանակերտը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտ է ներկայացրել

Արցախի Հանրապետությունը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտ է ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Որքան գիտեմ Արցախը հայտ է ներկայացրել Ստեփանակերտում այդ առաջնությունն անցկացնելու համար: Ինչպես գիտեք Ստեփանակերտի մարզադաշտն, ամբողջովին վերակառուցվել է: Կարծում եմ տեղի ժողովրդի համար, հետաքրքիր կլինի այդ առաջնությունը»,- ասաց ՀՖՖ նախագահը: