«Սա բնապահպանական առումով համարձակ քայլ է»

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց`ուսումնասիրել են ջրամատակարարման համակարգը և եկել այն եզրակացության, որ դրանում քիչ տեղ է զբաղեցրել ջրահեռացման խնդիրը։ Ներկայացված փաթեթի նպատակն էլ հենց ջրահեռացման հարցերի կարգավորումն է, ինչը իր համոզմամբ, կբերի շրջակա միջավայրի աղտոտման շեշտակի նվազեցման: