Գյուլը հրաժարվել է պատասխանել Էրդողանի մեղադրանքներին

Գյուլը հրաժարվել է պատասխանել Էրդողանի մեղադրանքներին

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր հասցեին հնչեցված հայտարարությանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: «Նման հարցերով վիճաբանության մեջ մտնելն ինձ սազական չէ: Հետևաբար` ամեն բան պարզ է, բոլորը գիտեն մեկը մյուսին: Չեմ ցանկանում մտնել վիճաբանության մեջ»,- ասել է Գյուլը: Մեկնաբանելով երկրում արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու մասին որոշման ընդունումը՝ նախկին նախագահը հույս է հայտնել, որ դա արվում է վերջին անգամ: Գյուլի համոզմամբ՝ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան վերադառնա ժողովրդավարական կարգերին և դա ի ցույց դնի ողջ աշխարհին: