Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն: Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքի շուրջ վերջին զարգացումների հարցը: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Իդլիբի հարցով Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել այդ երկրում Ռուսաստանի և Իրանի դեսպանները: