ԶԼՄ–ները հաղորդել են Թուրքիայում Իսլամական Պետության «գյուղնախարարին» ձերբակալելու մասին

ԶԼՄ–ները հաղորդել են Թուրքիայում Իսլամական Պետության «գյուղնախարարին» ձերբակալելու մասին

Թուրք ուժայինները երկրի կենտրոնական մասում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «գյուղնախարարին»։ Այս մասին հաղորդում է «Dogan» գործակալությունը։ Վերջին տվյալների համաձայն՝ հատուկ գործողությունների արդյունքում, Քայսերի քաղաքում, ձերբակալվել են նաև ևս ինը մարտիկ։ Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ խմբավորման ձերբակալված «նախարարը» պատասխանատու է եղել գյուղատնտեսության ոլորտի համար։