Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից Թուրքիան անվտանգության տեսանկյունից 3-րդ կարգի երկրների շարքում դասելու փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Անկարային: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով ԱՄՆ մեկնել ցանկացող իր քաղաքացիներին: Հայտարարության մեջ նշվում է, թե ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների և բռնության գործադրմամբ դեպքերի աճ է գրանցվել, մարդաշատ վայրերը, քաղաքի կենտրոնները և մշակութային խոշոր միջոցառումները, մետրոյի կայարանները կամ հավատքի վայրերը ու անգամ դպրոցական ճամբարները հավանական է, որ հարձակումների թիրախում լինեն: «Նման պայմաններում օգտակար կլինի, եթե ԱՄՆ մեկնել պատրաստվող մեր քաղաքացիները վերանայեն իրենց ծրագրերը և մեկնելու պարագայում ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: