Մեր նպատականը Բարձրագույն խմբում 10 թիմ ունենալն է․ Ռ․ Հայրապետյան

«Մեր նպատակը Հայաստանի առաջնությունում 10 թիմ ունենալն է: Եթե կլինի այդքան թիմ հնարավոր է վերջին տեղ գրաված թիմը դուրս մնա բարձրագույն խմբի առաջնությունից: Կարծում եմ «Արարատ-Մոսկվայի» առկայությունը կուժեղացնի մրցակցությունը: Արման Սահակյանի «Շիրակն» ավելի կուժեղանա: Նույնը «Ալաշկերտը» և Երևանի «Արարատը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա հույս հայտնեց, որ շուտով կունենք ուժեղ առաջնություն որտեղ պայքարն ու ինտրիգը թեժ կլինի: