Արգենտինացի 6 մարզիչներ կժամանեն Հայաստան․ Ռուբեն Հայրապետյան

«Հունվարի 20-ից հետո արգենտինացի 6 մարզիչներ կժամանեն Հայաստան: Խումբը ղեկավարող մասնագետը եղել է Արգենտինայի մինչև 19 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչը: Նա շատ լավ մասնագետ է: Այս մարզիչները կաշխատեն պատանեկան հավաքականների հետ և կաջակացեն մանկապատանեկան ֆուտբոլին: Մեր նպատակն է, որ հնարավորինս շատ հայ ֆուտբոլիստներ հանդես գան միջազգային բարձրակարգ թիմերում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը: Վերջինիս հավաստմամբ մեր երկրում կան երիտասարդ ֆուտբոլիստներ որոնց հետ ճիշտ աշխատելու դեպքում կարելի է լուրջ արդյունք ստանալ: