Ռուբեն Հայրապետյանը՝ Սամվել Կարապետյանի և «Արարատ Մոսկվայի» մասին

«Սամվել Կարապետյանն այն մարդն է, որը նվիրված է, հայրենասեր, տարիներ շարունակ եղել է հավաքականի կողքին, աջակցել է մեր ֆուտբոլին: Նա կդառնա «Արարատ-Մոսկվայի» սեփականատերը որից հետո հստակություն կլինի: Առաջին խմբի առաջնության այն ակումբները, որոնք ցանկանան հանդես գալ Բարձրագույն խմբում, կստանան այդ թույլտվությունը, այդ թվում` Ավանի «Արարատ-Մոսկվան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս տեղյաչ չէ Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստները գալու են այստեղ և հանդես գան «Ավան-Ակադեմիայի» անվան տակ, թե ոչ: Հիշեցնենք, որ «Ավան-Ակադեմիա» ակումբն վերանվանվել է «Արարատ-Մոսկվա»: