«Տոմսերի գները թանկ չեն»․ ՀՖՖ նախագահ

«Տոմսերի գները թանկ չեն: Անապահով խավի համար մենք միշտ զեղչեր ենք արել: Շուտով կգործի աբոնեմենտային համակարգ, որը մատչելի կլինի: Հավաքականը վատ է խաղում մարդիկ չեն գնում: Եթե 1000 դրամով էլ տոմսերը վաճառենք չեն գնա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ երկրպագուների շրջանում շարունակ դժգահություններ են հնչում կապված ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տոմսերի թանկ լինելու վերաբերյալ: