Ռուբեն Հայրապետյանը` Արթուր Պետրոսյանի և սպասվող փոփոխությունների մասին

«Արթուր Պետրոսյանին վստահում եմ: Նրա հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս նշեց, Հայաստանի հավաքականի ելույթներց դժգոհ է և առաջիկայում կլինեն փոփոխություններ: «Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո կվորոշենք, թե որ թիմերի հետ ենք ընկերական հանդիպումներ անցկացնելու և լուրջ հետևություններ ենք անելու: Բանակցում ենք արտասահմանում հանդես եկող բոլոր հայ ֆուտբոլիստների հետ: Շատերին փորձում ենք համոզել խաղալ Հայաստանի հավաքականում»,- հավելեց Հայրապետյանը: