Յուրչենկոյին նորից կհրավիրենք Հայաստանի հավաքական․ Ռուբեն Հայրապետյան

«Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հնարավոր է հանդես գա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: «Յուրչենկոյի հետ բանակցում ենք և նորից կհրավիրենք Հայաստանի հավաքական: Նա բարձրակարգ դարպասապահ է և շատ եմ ցանկանում, որ նա խաղա մեր հավաքականում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն անցյալ տարի չմիացավ Հայաստանի հավաքականին ՌԴ-ում լեգեոների կարգավիճակ ստանալու պատճառով: