Ղազախստանում նորածիններին սկսել են գրանցել SMS-ի միջոցով

Ղազախստանում նորածիններին սկսել են գրանցել SMS-ի միջոցով

Ղազախստանի կառավարությունը 2017 թվականի դեկտեմբերին հաստատել է «Թվային Ղազախստան» ծրագիրը՝ ուղղված բարձրտեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծմանն ու թվային տնտեսության զարգացմանը։ Ինչպես ակնկալում են պաշտոնայները, 2022 թվականին դա կօգնի երկրին դուրս գալ թվայնացմամբ աշխարհի երկրների թոփ-30։ Ծրագրի աշխատանքի երկու ամսում արդյունքներն արդեն նկատելի են։ Ավելի քան 900 երիտասարդ մայրիկներ օգտվել են SMS-ի օգնությամբ նորածինների գրանցման պետական ծառայությունից։ Երեխայի լույս աշխարհ գալուց հետո կնոջն ուղարկվում է շնորհավորական SMS-հաղորդագրություն, որում առաջարկվում է ի պատասխան ուղարկել երեխայի անունը՝ ծննդյան վկայականի պատրաստման համար։ Մնացած անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվում է պաշտոնական տեղեկատվական համակարգերից։