Հրաժարական չեմ տա․ Ռուբեն Հայրապետյան

«Ուզում եմ բոլորին հիսաթափեցնեմ: Հրաժարական չեմ տա: Ես ունեմ ծրագրեր որոնք հստակ իրականացնում եմ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է գոնե չքանդել ստեղծվածը: Մեկ տարի անց ընտրություններ են եթե կա ցանկացող, թող ծրագրեր ներկայացնի: Ես իմ խոսքի տերն եմ: Եթե կա մեկը, որը կասկածում է իմ տղամարդու խոսքերին թող ուսումնասիրի իմ կենսագրությունը: Ֆան ակումբի հետ հանդիպումը ընկերական բնույթի է եղել: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում տեսնում եմ ինձ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: