Վրաստանում բնակվող ռուսները կարող են քվեարկել Գյումրու ռազմաբազայում

Վրաստանում բնակվող ռուսները կարող են քվեարկել Գյումրու ռազմաբազայում

Վրաստանում բնակվող ռուսները կարող են ընտրությունների ժամանակ քվեարկել Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ աշխատակից Վասիլի Լիխաչևը, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։ «Վրաստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն մենք որոշել են Գյումրու մեր ռազմաբազայում ստեղծել տեղամասեր նաև Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան գալ և քվեարկել»,-նշել է նա։ Լիխաչևը հաստատել է, որ Վրաստանում Ռուսաստանն ընտրատեղամասեր չի բացի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 18-ին։