Գալուստ Սահակյանի «բիզնեսային երևույթներ» ունեցող որդիները և օդային համբույրները պանելայիններում ապրողներին. ՉԻ

Գալուստ Սահակյանի «բիզնեսային երևույթներ» ունեցող որդիները և օդային համբույրները պանելայիններում ապրողներին. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքն էլ ֆինանսական խնդիրներ ունի, բայց որդիներից, որոնք ապրում են «մոտավորապես խրուշչովյան տներում», երբեք փող չի վերցնի, եթե անգամ նրանք «բիզնեսային երևույթներ էլ ունեն»: Սա իսկապես մարդկային ողբերգություն է. ԱԺ նախկին նախագահը ցանկանում է մոտավորապես առանձնատուն գնել, բայց ոչ բիզնեսային երևույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, ով նույնպես երևույթներ ունի: Իսկ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, իր իսկ խոստովանությամբ, շատ ավելի լավ էր ապրում խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրեն էր: Ոչ թե այն պատճառով, որ մաղարիչային երևույթներ կային, այլ որովհետև աշխատավարձը բարձր էր (և ոչ թե ԱԺ նախագահ աշխատած տարիների պես՝ ընդամենը միլիոն դրամ): Բայց միևնույն է՝ որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ, Գալուստ Սահակյանի համար կոմունիստների ժամանակ «տանջահար երևույթ էր»: Դրա համար էլ հիմա նա ողջունում է առանձնատներ ունեցողներին: Իսկ մոտավորապես պանելային շենքերում ապրողներին երևի օդային համբույրներ է ուղարկում: Որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն ընդդիմություն չդառնա, և տանջահար երևույթը չկրկնվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: