Տաջիկստանում ցանկանում են արգելել խորհրդային ֆիլմերը

Տաջիկստանում ցանկանում են արգելել խորհրդային ֆիլմերը

Տաջիկստանում առաջարկել են արգելել խորհրդային ֆիլմերը, որոնք «հակասում են ազգային ավանդույթներին»։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից Նազրի Ասաձոդան։ Նրա կարծիքով, «Տաջիկֆիլմի» խորհրդային շրջանի որոշ ֆիլմեր հակասում են «ժամանակակից անկախ Տաջիկստանի գաղափարական նորմերին»։ Related image Գիտաշխատողի քննադատությանն է արժանացել մասնավորապես «Ջուրա. Մին–Արխարի որսորդը» ֆիլմը (1985թ.)։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1928 թվականին, Թուրքեստանում. երիտասարդ որսորդ Ջուրան և նրա սիրեցյալ Զայնաբը օգնում են սահմանապահներին պայքարել մաքսանենգության դեմ։ «Այս ֆիլմը դիտելիս, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իննսուն տարի առաջ տաջիկներն ապրել են համայնական կարգերում։ Ֆիլմի դրվագներից մեկում պերսոնաժներից մեկը շաքարավազին «քաղցր ավազ» է ասում, իսկ շաքարին՝ «քաղցր սառույց»»։ Ազգային արժեքներին հակասող ֆիլմերի ցուցադրությունը խորը ցավ է առաջացնում։ Իսկ կոնկրետ «Ջուրա. Մին–Արխարի որսորդը» ֆիլմը վիրավորում է տաջիկներին և անհրաժեշտ է արգելել դրա ցուցադրությունը հեռուստաալիքներով,– ասել է Ասաձոդուն։ Գիտաշխատողը մի շարք այլ ֆիլմեր էլ է նշել։ Մշակույթի գործիչներն արդեն արձագանքել են այս ոչ միանշանակ հրապարակմանը։