Գտնել հաճախորդին կարիքի ժամանակ․ Չոր Մարքեթինգ. Blog

Վահրամ Միրաքյանը ներկայացնում է բիզնեսի աճի համար կարևոր հերթական մարքեթինգային գործիքը։ Գնումների ժամանակ կա երկու կարևոր գործոն, որի դեպքում գնորդը գոհանում է․ դա գործարքի արժեքն է և բավարարվածությունը գնած ապրանքից։ Օրինակ, եթե գնորդը գնում է ջուր 500 դրամով, որովհետև ծարավ է, այդ դեպքում նա բավարարվում է ապրանքից՝ դժգոհ մնալով գործարքի արժեքից։ Վաճառքը կազմակերպելու ժամանակ կարևոր է հաշվի առնել, որ գնորդը գոհանա թե՛ գնած ապրանքից, թե՛ այդ ապրանքի գնից։ Հենց այստեղ օգնության է հասնում այս գործիքը․ ինչպե՞ս գտնել հաճախորդին կարիքի պահին։