Դևիդ Բեքհեմը տղամարդկանց կոսմետիկայի սեփական ապրանքանիշ է թողարկում

Դևիդ Բեքհեմը տղամարդկանց կոսմետիկայի սեփական ապրանքանիշ է թողարկում

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը L`Oréal ընկերության հետ համագործակցությամբ ստեղծել է տղամարդկանց կոսմետիկայի սեփական ապրանքանիշ՝ House 99։ Շարքում դեռևս ընդգրկված է 21 միջոց, որոնց մշակման գործում մարզիկն անձամբ է մասնակցություն ունեցել։ Ապրանքների մեջ կան սափրվելուց առաջ և հետո մաշկի խնամքի միջոցներ, խոնավեցնող գել դաջվածքների համար և այլն։ Դրանց հիմքում ընկած են բնական բաղադրիչները։ Image result for david beckham L`Oréal House 99 Բեքհեմը բրենդն իր անունով չի կոչել, սակայն House 99-ի անվան մեջ թաքնված է մարզիկի համար խորը անձնական իմաստը։ 99 թիվը Դևիդն ընտրել է, քանի որ 1999 թվականը շատ կարևոր է դարձել ինչպես իր անձնական կյանքի, այնպես էլ կարիերայի համար։ Այդ տարի նա ամուսնացել է, հայր դարձել և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաղթել 3 առաջնություններում։ House-ը խորհրդանշում է համախոհ տղամարդկանց միությունը, ովքեր շատ ժամանակ են հատկացնում իրենց արտաքին տեսքին և չեն վախենում նորաձև փորձարկումներից։ Image result for david beckham L`Oréal House 99 Մեծ Բրիտանիայում ապրանքանիշը կհայտնվի արդեն փետրվարին, այլ երկրներում՝ մարտից։ Image result for david beckham L`Oréal House 99 Image result for david beckham L`Oréal House 99