Մոուրինյոն ու Վենգերը խոսել են Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ

Մոուրինյոն ու Վենգերը խոսել են Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ

Բրիտանական մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ Լոնդոնի «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են սկսել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանակման վերաբերյալ: Նշվում է, որ Մոուրինյոն ֆուտբոլիստների տրանսֆերի շուրջ արդեն իսկ զրուցել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ: Նշվում է նաև, որ պորտուգալացի մասնագետը միջոցներ չի խնայի Սանչեսին ձեռք բերելու համար: