Samsung-ը Galaxy S9-ը կներկայացնի փետրվարին

Samsung-ը Galaxy S9-ը կներկայացնի փետրվարին

Լաս Վեգասում անցկացվող սպառողական էլեկտրոնիկայի CES ցուցահանդեսում Samsung Electronics-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն հայտնել է Galaxy S9 սմարթֆոնի շնորհանդեսի ամսաթվի մասին։ Նրա խոսքով՝ նորույթի շնորհանդեսը կկայանա Բարսելոնայում՝ փետրվարի վերջին կայանալիք Mobile World Congress 2018 միջոցառման ժամանակ, հայտնում է ZDNet պարբերականը։ Բջջային ստորաբաժանման ղեկավարը նաև հայտնել է, որ 2019 թվականին Samsung-ը մտադիր է թողարկել ծալովի սմարթֆոն։ Բացի այդ, ընթացիկ տարում կթողարկվի Bixby 2.0 վիրտուալ օգնականի նոր տարբերակը, որով կհանդերձվեն հարավկորեական կորպորացիայի բոլոր սարքերը մինչ 2020 թվականը։