IKEA-ն առաջարկել է զեղչեր ստանալու համար միզել գովազդային թերթիկների վրա

IKEA-ն առաջարկել է զեղչեր ստանալու համար միզել գովազդային թերթիկների վրա

IKEA-ն և շվեդական Åkestam Holst կրեատիվ գործակալությունը արտասովոր գովազդային թերթիկներ են շրջանառության մեջ դրել. այս գովազդային թերթիկները կարելի է օգտագործել որպես հղիության տեստ։ Այս մասին հաղորդում է Adweek-ը։ Այս թերթիկները ամեն տեղ չեն տարածվում, այլ տպագրված են Amelia ամսագրում։ Գովազդային էջի վրա մանկական օրորոց է նկարված, իսկ ներքևում հատուկ գիծն է տեղադրված, որի օգնությամբ հնարավոր է ստուգել կնոջ օրգանիզմում հղիության հորմոնը։ Image result for Ikea Wants You to Pee on This Ad Օգտագործել այն կարելի է որպես սովորական հղիության տեստ՝ վրան միզելով։ Դրական արդյունքի դեպքում կանայք կարող են մանկական կահույքի համար զեղչ ստանալ։