Ռոբոտ Սոֆիան սովորել է քայլել

Լոս Անջելեսում ընթացող CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսում Hanson Robotics-ի մասնագետները ցուցադրել են հայտնի ռոբոտ Սոֆիային, ով այժմ արդեն կարող է քայլել։ Այս մասին հայտնում է Cnet պորտալը։ Ներկայում ռոբոտը կարող է տեղաշարժվել 1 կմ/ժամ արագությամբ և կատարել մի քանի պարային շարժումներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռոբոտ Սոֆիան Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել։