Microsoft-ը թողարկել է Windows-ի թարմացում և «սպանել» համակարգիչները

Microsoft-ը թողարկել է Windows-ի թարմացում և «սպանել» համակարգիչները

Microsoft կորպորացիան դադարեցրել է Windows-ի համար անվտանգության թարմացման տարածումը, որը ծածկում է Meltdown և Spectre խոցելիությունները։ Այն դարձել է AMD պրոցեսորներով համակարգիչների ամբողջական անջատման պատճառ, հայտնում է The Verge-ը։ Ընկերությունը բազմաթիվ բողոքներ է ստացել առ այն, որ համակարգչները դադարում են միանալ թարմացումից հետո։ Կորպորացիան արդեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ։ Եթե համակարգիչը դադարել է միանալ թարմացումից հետո, Microsoft-ն առաջարկում է այցելել աջակցության կայք։ Խոցելիությունները հայտնաբերվել էին դեռևս 2017-ի կեսերին, սակայն դրանց շտկմանն ուղղված թարմացումները սկսել են թողարկվել միայն 2018-ի սկզբին։