Facebook-ը լիցենզիոն համաձայնագիր է կնքել Sony/ATV Music Publishing-ի հետ

Facebook-ը լիցենզիոն համաձայնագիր է կնքել Sony/ATV Music Publishing-ի հետ

Sony/ATV Music Publishing ձայնագրման ընկերությունը լիցենզիոն համաձայնագիր է կնքել Facebook-ի հետ, հայտնում է Reuters գործակալությունը։ Պայմանավորվածության շրջանակում Facebook և Instagram սոցցանցերի օգտատերերը կարող են վերբեռնել և ուղարկել տեսանյութեր, որոնք պարունակում են երգեր՝ երաժշտական ընկերության կատալոգից։ Գործարքի արժեքը և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ինչպես հստակեցնում է Bloomberg-ը, համաձայնագիրը նախատեսում է, որ Facebook-ը կդադարի ջնջել օգտատերերի նկարահանած տեսանյութերը, որոնցում առկա են հատվածներ Sony/ATV Music Publishing-ին պատկանող ստեղծագործություններից։ Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Facebook-ը համանման համաձանագիր էր կնքել նաև Universal Music Group ձայնագրման ընկերության հետ։