Հայտնի են 2018-ին անշարժ գույքի ոլորտում ներդրումների համար լավագույն եվրոպական քաղաքները

Հայտնի են 2018-ին անշարժ գույքի ոլորտում ներդրումների համար լավագույն եվրոպական քաղաքները

Urban Land Institute (ULI)-ը և PwC-ն կազմել են 2018 թվականին անշարժ գույքի ոլորտում ներդրումների համար լավագույն եվրոպական քաղաքների վարկանիշը։ Վերլուծաբանների կարծիքով՝ ցուցակում գերմանական քաղաքների գերակայությունն անակնկալ չի եղել։ Բեռլինը մնում է Եվրոպայում ներդրումների համար ամենացանկալի վայրը։ Իսկ Ֆրանկֆուրտը կշահի ԵՄ-ն լքելու Մեծ Բրիտանիայի որոշումից, ինչի շնորհիվ իրենց շտաբերն այնտեղ կտեղափոխեն մի քանի միջազգային բանկեր։ Ինչ վերաբերվում է Կոպենհագենին, այն զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այստեղ անշարժ գույքի շուկայում ակտիվ են ինչպես օտարերկրացիները, այնպես էլ տեղի բնակիչները։ Նշվում է բնակչության զբաղվածության և զբոսաշրջիկների թվի աճ։ Բացի այդ, քաղաքը կյանքի որակով լավագույնն է ճանաչվել։ Նշվում է, որ Ամստերդամն ու Դուբլինը նույնպես կշահեն Brexit-ից։ Թոփ տասնյակը հետևյալ տեսքն ունի. 1. Բեռլին 2. Կոպենհագեն 3. Ֆրանկֆուրտ 4. Մյունխեն 5. Մադրիդ 6. Համբուրգ 7. Դուբլին 8. Ստոկհոլմ 9. Լյուքսեմբուրգ 10. Ամստերդամ