Նախկին 2 աշխատակից դատի են տվել Google-ին՝ սպիտակամորթների հանդեպ խտրական վերաբերմունքի համար

Նախկին 2 աշխատակից դատի են տվել Google-ին՝ սպիտակամորթների հանդեպ խտրական վերաբերմունքի համար

Google-ի երկու նախկին աշխատակիցներ Ջեյմս Դեյմորն ու Դևիդ Գուդմանը Google-ի դեմ ուղղված հայցով դիմել են Սանտա-Կլարայի (Կալիֆորնիա) Գերագույն դատարան։ Նրանք մեղադրել են ընկերությանը մաշկի գույնի և «պահպանողական» քաղաքական հայացքների սկզբունքով աշխատակիցների հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, հայցվորները պահանջում են փոխհատուցում անհիմն հեռացման համար և ցանկանում են պարտավորեցնել Google-ին դադարեցնելու խտրական քաղաքականությունը «պահպանողական հայացքներով աշխատողների և նրանց հանդեպ, ովքեր աջակցում են Դոնալդ Թրամփին»։ Փաստաթղթում նշվում է, որ կորպորացիան քվոտաներ է սահմանում պաշտոններում կանանց և տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդունման համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեյմս Դեյմորին հեռացրել են կորպորացիայից անցած տարի՝ այն բանից հետո, երբ նա աշխատողների շրջանում տարածել էր գրություն, որում խոսվել է տղամարդկանց և կանանց միջև «կենսաբանական տարբերությունների» մասին, որոնք խանգարում են վերջիններիս աշխատել տեխնիկական ոլորտում։ Նա հեռացվել է գենդերային կարծրատիպերն ամրապնդելու համար։ Դևիդ Գուդմանը հեռացվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ Google-ի ներքին ֆորումում մուսուլման գործընկերոջ հետ առճակատումից հետո։ Նրա հայտարարությունները համարվել են ահաբեկչության մեղադրանք։