Տպիչով սմարթֆոնն իրականություն է դարձել

Տպիչով սմարթֆոնն իրականություն է դարձել

Տպիչով սմարթֆոնն իրականություն է դարձել։ Այս մասին հաստատում են Motorola և Polaroid ընկերությունները, որոնք համատեղ ջանքերով ստեղծել են մոդուլ, որը թույլ է տալիս սմարթֆոնից նկարներ տպել։ Սմարթֆոնից տպագրության համար նախատեսված մոդուլը ստացել է Insta-Share Printer անվանումը և իրենից ներկայացնում է «սարք»՝ սմարթֆոնի կորպուսի համար։ Մոդուլը թույլ է տալիս լուսանկար տպել 2×3 ձևաչափի ZINK հատուկ թղթի վրա։ Հետաքրքիրն այն է, որ մոդուլը թույլ է տալիս տպել առանց թանաքի։ Մոդուլը համապատասխանում է Motorola «Z» շարքի առաջատար սարքերին։ Տպիչի գինը կազմում է 200 դոլար։