«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկան

«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկան

Դեկտեմբերի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացավ «Ալաշկերտի» և բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության միջև հանդիպումը: «Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը նախ ծանոթացան բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին, ապա հանդիպեցին «Բոտաֆոգոյի» նախագահ Նելսոն Մուֆարեյի և փոխնախագահ Գուստավո Ջուրդիկոյի հետ: Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկեցին համագործակցության կետերը և համաձայնության եկան համատեղ ծրագրերի շուրջ: Մանրամասների մասին կտեղեկացնենք «Ալաշկերտի» ղեկավարության վերադարձից հետո: Հավանական է, որ հունվարի 15-ից «Ալաշկերտը» 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի «Բոտաֆոգոյի» մարզաբազայում, որի ընթացքում մեր թիմին կմիանան բրազիլացի ֆուտբոլիստներ: Վաղը` դեկտեմբերի 17-ին նախատեսված է հանդիպում մեկ այլ բրազիլական հանրահայտ ակումբի` «Ֆլումինենսեյի» ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվի «Ալաշկերտի» և «Ֆլումինենսեյի» միջև հնարավոր համագործակցությունը: