Պուչդեմոնը խոստանում է վերադառնալ՝ Մադրիդի կողմից ընտրությունների արդյունքները հարգելու դեպքում

Պուչդեմոնը խոստանում է վերադառնալ՝ Մադրիդի կողմից ընտրությունների արդյունքները հարգելու դեպքում

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը կվերադառնա հայրենիք, եթե իշխանությունները հարգանք դրսևորեն ինքնավարության ընտրությունների արդյունքների հանդեպ։ Այս մասին հայտարարել է Բելգիայում գտնվող քաղաքական գործիչը La Vanguardia պարբերականի հետ հարցազրույցում։ «Եթե հարգեն (Կատալոնիայում) ընտրությունների արդյունքները, և այդ արդյունքը կդառնա կատալոնացիների կողմից սահմանադրության 155-րդ հոդվածի գործողության չեղարկումը, ես վերադառնալուց բացի այլընտրանք չեմ ունենա»,-հայտարարել է Պուչդեմոնը։ Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Դրանց անցկացման մասին որոշումն ընդունվել էր Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի կողմից։ Պուչդեմոնը կմասնակցի հանրաքվեին՝ գլխավորելով «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիայի ցուցակը։ Նա այդ ընտրությունները համարում է հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվեի երկրորդ փուլ։