Հռոմի պապը նշում է 81-ամյակը. 10 հետաքրքիր փաստ նրա մասին

Հռոմի պապը նշում է 81-ամյակը. 10 հետաքրքիր փաստ նրա մասին

Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դառնում է 81 տարեկան։ Մինչ 2013 թվականին կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնը զբաղեցնելը, նա կրել է Խորխե Մարիո Բերգոլիո անունը։ Նա դարձել է պատմության մեջ Հռոմի առաջին պապը Հարավային Ամերիկայից։ Նա ծնվել է Բուենոս Այրեսում՝ իտալացի միգրանտների ընտանիքում։ Խորխեն եղել է ընտանիքի 5 երեխաներից կրտսերը։ 22 տարկանում նա ընդգրկվել է ճիզվիտների միաբանությունում։ Հոգևորականի խոսքով՝ մինչ քարոզչությամբ զբաղվելը, գիշերային ակումբում աշխատել է որպես դռնապան, հավաքարար, իսկ հետո աշխատել լաբորատորիայում։ Բացի այդ, նա տարբեր ժամանակներ դասավանդել է գրականություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն Բուենոս Այրեսի երեք կաթոլիկական քոլեջներում։ 10 անսպասելի փաստեր քահանայապետի կյանքից. 1. 2005 թվականին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել։ Իրավապաշտպան Մարիամը նրա դեմ մեղադրանք էր առաջադրել առ այն, որ 1976 թվականին Խորխեն իբրև թե խունտային է հանձնել 2 ճիզիտ հոգևորականի։ Հետաքննության արդյունքում մեղադրանքները հանվել են, իսկ դատավոր Հերման Կաստելին մեղադրական հայտարարությունն անվանել է «լիարժեք սուտ»։ 2. Ֆրանցիսկոս І-ը կարծում է, որ Երրորդ համաշխարային պատերազմն արդեն սկսվել է։ Այս մասին նա հայտարարել է 2014 թվականի իր ելույթում՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակին։ Պապը կարծում է, որ այդ պատերազմը տեղային ընդհարումների ձև է ստացել Ուկրաինայում, Սիրիայում և այլ տարածքներում։ 3. Կաթոլիկ եկեղեցու ողջ պատմության մեջ առաջին հովվապետն է դարձել, ով հանդիպել է ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ։ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպումը տեղի է ունեցել Հավանայում, 2016 թվականի փետրվարի 12-ին։ 4. Հովվապետը ճանաչել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչն առաջացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրդովմունքը։ Այդ հայտարարությունից հետո դիվանագիտական սկանդալ է սկսվել, սակայն Պապը պնդել է իր կարծիքը՝ ասելով, որ թաքնված չարը կարելի է նմանեցնել «արնահոսող վերքի, որը չի վիրակապվել»։ 5. Հայտնի է ճգնավորի իր կենսակերպով։ Չնայած այն բանին, որ լինելով եպիսկոպոս՝ կարող էր օգտվել լիմուզինից և վարորդի ծառայությունից, ապագա հովվապետն օգտվել է հասարակական տրանսպորտից։ Երբ նա դարձել է եկեղեցու առաջնորդ, շարունակել է ինքնուրույն կրել իր բեռը՝ չնայած մեծ թվով օգնականներին։ Նա հրաժարվել է զրահապատ «պապամոբիլից» և օգտվում է բյուջետային մեքենաներից։ 6. Հռոմի առաջին պապն է, որը պրոֆիլ է բացել սոցցացներում։ Նա անձնական էջեր ունի Twitter-ում և Instagram-ում։ 7. Հռոմի պապի հեղափոխական արարքներից մեկը եղել է արմատական փոփոխությունն աբորտների հանդեպ վերաբերմունքի հարցում։ Ֆրանցիսկոս І-ը թույլատրել է հոգևոականներին ներել աբորտի դիմած կանանց մեղքերը։ Նա նորմալ է վերաբերվում հոմոսեքսուալիստներին, սակայն դեմ է հանդես գալիս միասեռ ամուսնություններին։ 8. Նրա միայն մեկ թոքն է գործում ծանր վարակից հետո, որը տարել է մանուկ հասակում։ Բժշկությունն այդ ժամանակ այնքան զարգացած չէր, և բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա աջ թոքի մի մասը, որպեզի տղայի կյանքը փրկեն։ 9. Սիրում է տանգո և ֆուտբոլ։ Երկրպագում է արգենտինական «Սան-Լորենսո» ակումբին։ Իր սիրելի գրողներ է անվանում Բորխեսին և Դոտոևսկուն։ Նրա սիրելի նկարը Մարկ Շագալի «Սպիտակ խաչելությունն է»։ 10. Տիրապետում է իտալերենին, իսպաներենին և գերմաներենին։ Հոգևոր կրթությունից բացի, ունի քիմիկոս-տեխնոլոգի աշխարհիկ կրթություն։