Ներկայացվել է աշխարհի ամենափոքր հեռախոսը

Ներկայացվել է աշխարհի ամենափոքր հեռախոսը

Clubit New ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենակոմպակտ հեռախոսը։ Մոդելը ստացել է Zanco Tiny T1 անվանումը, իսկ դրա գործառույթները սահմանափակվում են զանգերով և տեքստային հաղորդագրություններով։ Կորպուսի չափսերը թույլ են տալիս սարքը տեղավորել որտեղ պատահի։ Ստեղնաշարը չի տարբերվում հին մոդելների ստեղնաշարից։ Էկրանի լայնությունը կազմում է 12.5 մմ։ Zanco Tiny T1-ի տեխնիկական առանձնահատկությունների մասին չի խոսվում, քանի որ այն սմարթֆոնների շարքին չի դասվում։ Անլար կապի ցանցերից այն աջակցում է բացառապես 2G-ին։ 46,7 x 21 x 12 մմ չափսերով սարքի քաշն ընդամենը 13 գրամ է։ Սարքն ունի 32 մբ հիշողության ծավալ։ Սարքի նախնական պատվերների ընդունումը սկսված է, առաջին գնորդներն այն կստանան 2018-ի մայիսին։ Սարքի արժեքը 30 ֆունտ է։