Ճապոնական մակակա կապիկները սեռական կապի մեջ են մտնում եղնիկների հետ

Ճապոնական մակակա կապիկները սեռական կապի մեջ են մտնում եղնիկների հետ

Հետազոտողները, որոնք հետևում են ճապոնական մակակա տեսակի կապիկների պոպուլյացիային, հայտնաբերել են եղնիկների հետ նրանց սեռական կապի դեպքեր։ Ճապոնական արու մակակայի և էգ եղնիկի միջև սեռական հարաբերության առաջին դեպքը նկատվել է այս տարի ավելի վաղ։ Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո գիտնականները վստահություն են արտահայտել, որ դա միակ դեպքը չէ։ Մինու արգելոցում երիտասարդ մակակաները կապի մեջ են մտնում եղնիկների հետ։ Դա կարող է խոսել կապիկների այդ խմբում նոր վարքագծային ավանդույթի զարգացման վաղ փուլի մասին, հայտնում են գիտնականները։