Սփյուռքը պետք է որոշ չափով չխառնվի Հայաստանի ներքին գործերին

«Այո՛, սփյուռքահայը պետք է որոշ չափով չխառնվի Հայաստանի ներքին գործերին այն առումով, որ եթե պատասխանատվություն չես կրում տվյալ երկրի ներսում, իրավունքներ էլ չպետք է ունենաս: Եվ եթե իրավունքներ չունես, ուրեմն մի խառնվիր: Բայց դու կարող ես ինչ-որ չափով մտահոգված լինել, արտահայտել քո տեսակետները, բայց դրանք գործնական դրսևորումներ ստանալու հարցում խնդիր ունենք: Մենք պետք է անգլիացիների նման մոտենանք, անգլիացի ջենթլմենը ջենթլմեն է դրսում, որն իր թագուհու կամ թագավորի շահերն է պաշտպանում, իսկ ներսում նա քաղաքացի է, որ բողոքում է: Այս մոդելը հարյուր տարի առաջ է հաստատվել թագավորությունում»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Սփյուռքն իրավունք ունի խառնվելու Հայաստանի ներքին կյանքին: Հակոբ Ավետիքյանի խոսքերով՝ Սփյուռքը բազմաշերտ և բազմախավ է. «Եթե 70-80-ականներին, հատկապես Լիբանանի գաղթօջախները, որ դատարկվեցին դեպի ԱՄՆ և այլուր, դրանից առաջ 56-ին եգիպտահայ գաղթօջախները, հիմնական գաղթօջախներն էին: Վերջին շրջանում Հայաստանից գաղթածներն են, և այս շերտը տարբերվում է այն շերտերից, որ եղել են նախկինում, էլ չեմ խոսում մեր հնաբնակների մասին: Վերջին շրջանում բողոքի այն արտահայտությունները, որոնց ականատես ենք, Հայաստանի պաշտոնյաների այցի ժամանակ ԱՄՆ, հատկապես Կալիֆոռնիա, իհարկե մեծ խումբ չէր, բայց դժգոհների մի մեծ խավ կա: Տարբեր դժգոհություններ ունի ավանդական Սփյուռքը, նա էլ գոհ չէ, բավարարված չէ»,- հավելեց Հակոբ Ավետիքյանը:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: