«Չպետք է Պուտինին առիթ տանք…».  Սաակաշվիլին վաղը հանրահավաք է կազմակերպում

«Չպետք է Պուտինին առիթ տանք…». Սաակաշվիլին վաղը հանրահավաք է կազմակերպում

Մենք պետք է երթի դուրս գանք, որպեսզի հետ պահենք իշխանությանը վերջին քայլից, որը նրան բռնապետություն կդարձնի և հետևաբար երկիրը աղետից պաշտպանելու համար : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օդեսայի մարզի նախկին ղեկավար, «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին՝ կոչ անելով ուկրաինացիներին վաղը դուրս գալ հերթական «Իմպիչմենտի համար երթին» և հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչների հետ բանակցություններում մի շարք հարցերում փոխզիջումներ չեն կարող լինել: «Երբ ես խոսում եմ բոլոր քաղաքական ուժերի հետ բանակցելու անհրաժեշտության մասին, այդ թվում Բանկովայի՝ դրանք երկրի շահերի համար են պետք: Եթե մենք օլիգարխիայից դեպի նորմալ կյանք խաղաղ անցում ենք ուզում՝ մենք պետք է խոսենք», - նշել է նա: «Մենք չպետք է Պուտինին առիթ տանք մեր տարաձայնությունների վրա խաղալու համար: Երկիրը չենք ցնցի, բայց օլիգարխիայից պետք է ազատվենք:», - ասել է Սաահակաշվիլին: